Սիրիայի բանակը մոտեցել է Պալմիրային. Ազատագրելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել

Սիրիայի բանակը մոտեցել է Պալմիրային. Ազատագրելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգման համար, որի ազատագրումը սպասվում է մոտ օրերս. Կառավարական ուժերի գրոհող խմբերն արդեն մոտեցել են Պալմիրայի արևմտյան դարպասներին:

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ հնարավոր էր խուսափել Պալմիրայի՝ ԻՊ գրոհայինների կողմից ոչնչացումից, սակայն հիմա թանգարանը պատրաստ է վերականգնել հնագույն քաղաքը:

Արաբական աշխարհի մասնագետ Պիոտրովսկին, ով առաջին անգամ Սիրիա էր այցելել 70-ականներին, ասել է, որ ամբողջ աշխարհի թանգարանները պատրաստվում են այն պահին, երբ հնարավոր կլինի վերականգնել Պալմիրան: Էրմիտաժն աշխատում է գործընկերների հետ համատեղ, այս փուլում լուսանկարներ և այլ արխիվային նյութեր են հավաքվում, որոնք պատկերում են քաղաքը տարբեր կողմերից, Theartnewspaper.ru-ին հղումով գրում է Paorama.am-ը:

Պիոտրովսկու նախաձեռնությունը չի սահամանափակվում միայն Պալմիրայով: Նա արդեն իր մտահոգությունն է հայտնել Աֆղանստանի, Իրաքի, Մալիի, Յեմենի մշակութային ժառանգությունների հետ կապված:

«Այսօր հանկարծակի ամբողջ մշակույթը հայտնվեց սպառնալիքի տակ»,-ավելի վաղ ասել էր Էրմիտաժի տնօրենը:

Ապրիլին Էրմիտաժում բացվելու է ռուս լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Սիրիային: Լուսանկարների հետ միաժամանակ ներկայացվելու է Պալմիրայի վիրտուալ մոդելը, այդ թվում նաև Հաղթական կամարն ու Բելի տաճարը:

Միխայիլ Պիոտրովսկու կարծիքով, շատ թանգարաններ զգուշությամբ են վերաբերում Սիրիայի ժառանգությանը նվիրված ցուցադրություններին: Մեկ տեղից այլ տեղ արտեֆակտերի տեղափոխումը շարունակում է մնալ ցավալի թեմա:

«Մենք կարող էինք Սիրիային վերաբերող շատ արտեֆակտեր հավաքել և ներկայացնել ամբողջ աշխարհում, սակայն բոլորն անընդհատ խոսում են «կրկին ամեն ինչ գողացած նոր գաղութարարների մասին»»,- ասել է նա:

Էրմիտաժն այն քիչ թանգարաններից է, որտեղ կա հատուկ ցուցասրահ՝ նվիրված Պալմիրային: Բոլոր ցուցանուշները գտնվում են գերազանց վիճակում:

Սիրիայում ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչացնում եմ նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները:

Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել քաղաքի պատմական ժառանգությունը:

2015-ի օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

2015-ի հոկտեմբերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---