Հայ ձյուդոյիստները Թբիլիսիի գրան պրիում անհաջող են մեկնարկել. 3 պարտություն

Հայ ձյուդոյիստները  Թբիլիսիի գրան պրիում անհաջող են մեկնարկել. 3 պարտություն

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել Գարկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ):

60 կգ քաշային Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է թուրք Ահմեդ Շահին Քաբային, 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը պարտվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանին, իսկ 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Ռոնի Շվարցի նկատմամբ, հաջորդ գոտեմարտում զիջել է իտալացի Օդետե Գյուֆրիդային:

Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնեն Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ):

2016-ի փետրվարին ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են Փարիզի Մեծ Սաղավարտին: Հովհաննես Դավթյանը 5-րդ տեղն է գրավել, Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային, Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է փեռք բերել:

Կարդացեք նաև՝ Հայ ըմբիշները մինչև 23 տարեկանների ԵԱ-ին չեն մասնակցելու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---