Հայ ըմբիշները մինչև 23 տարեկանների ԵԱ-ին չեն մասնակցելու

Հայ ըմբիշները    մինչև 23 տարեկանների ԵԱ-ին չեն մասնակցելու

PanARMENIAN.Net - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտնում Հայաստանի հավաքականի մասնակցությունը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

2016-ի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 29-ից ապրիլի 4-ը Բուլղարիայում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը հաստատել են տեղեկությունը, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարտի 22-ին հաստատվել է ռուս ըմբիշների կոմից մելդոնի խթանիչի օգտագործումը` հետազոտությունը դրական արդյունք է տվել: Անդրադառնալով Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի հայտարարությանը, ըստ որի նախկին ԽՍՀՄ յոթ երկրների մարզիկներ մեղադրվում են խթանիչներ օգտագործելու մեջ` Ջուլֆալակյանը ասել է.

«Ես իմ թիմի վրա 99 տոկոս վստահ եմ: Սակայն այստեղ գոյություն ունի անհատի գործոն, այսինքն, եթե որևէ մարզիկ ինքնագլուխ մի բան չի արել, որից մենք տեղյակ չենք, ուրեմն վտանգ չեմ տեսնում: Նախքան որևէ վիտամին օգտագործելը, մենք կապվում ենք մեր բժիշկների և մասնագետների հետ ամեն ինչ ճշտելուց հետո միայն թույլատրում օգտագործել դրանք»:

2015-ին հայ ազատ ոճայիններից Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) դարձել էր փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել էր 75 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր, իսկ Սարգիս Քոչարյանը (80կգ)՝ փոխչեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---