Մարտերը Պալմիրայում շարունակվում են. Պատմական հատվածն ազատագրված է26 մարտի 2016 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին մարտերը վերսկսվել են սիրիական Պալմիրայի ամբողջ տարածքում, բացի պատմական մասից: «Անապատի բազեներ» ջոկատի աշխարհազորայինները կարողացել են ամրանալ միջնաբերդի մոտ գտնվող թաղամասում: Քաղաքի մյուս հատվածում բանակը շարժվում է ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Կատաղի մարտեր են ընթանում ավիաբազայից 1 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչները դիմադրում են: «Քաղաքում մնացած գրոհայինները, հավանաբար, կրակ են վարում` ապահովելով իրենց ստորաբաժանումների նահանջը: Դեռևս հստակ տվյալներ չկան այն մասին, թե ահաբեկիչները շարունակում են նահանջել, թե որոշել են քաղաքում պաշտպանության անցնել»,-ասել է գրոհային ջոկատի հրամանատար Աբու Համզեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մարտի 24-ին աշխարհազորայինները գրավեցին «Սեմիրամիս» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող մի շարք շենքեր: Մարտի 25-ի երեկոյան նրանք հսկողություն են սահմանել այն բարձունքում, որտեղ գտնվում է միջնաբերդը: Ավելի վաղ «Անապատի բազեների» գլխավոր հրամանատր Ջաբերը հայտարարել էր, որ գրոհն անշտապ է ընթանում, քանի որ ահաբեկիչներն ականապատել են քաղաքի ծայրամասերը: Սիրիական բանակի մարտիկները պոկել են ԻՊ դրոշը Պալմիրայի հին ամրոցի բարձունքից: Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Սակայն, զինվորներին դեռ չի հաջողվել միջնաբերդի վրա տեղադրել Սիրիայի դրոշը: Ահաբեկիչները գնդակոծում են բարձունքը տանկից, զենիթային կայանքներից ու ականանետերից: Պալմիրան կարևոր ռազմական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կկարողանա գրոհել Ռաքքան: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել էին Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը: Ընթերցեք նաև` Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ գրոհայիններից Պալմիրայի շրջակա բարձունքները Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |