Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ գրոհայիններից Պալմիրայի շրջակա բարձունքները

Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ գրոհայիններից Պալմիրայի շրջակա բարձունքները

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակն ազատագրել է Պալմիրայի մոտ գտնվող Սիրիատել բարձունքը` «Իսլամական պետության» գրոհայիններից քաղաքի ազատագրման գործողության շրջանակում, հայտնում է SANA գործակալությունը:

Սիրիատել բարձունքը կրոնական ուխտագնացության վայր է ամբողջ աշխարհի դրուզների համար, այնտեղ պահպանվել է դրուզերի էմիր Ֆահր ադ Դին Երկրորդի (1572 - 1635) ամրոցը:

Associated Press-ը հայտնում է, որ սիրիացի զինծառայողներին հաջողվել է մի քանի բարձունք ազատագրել Պալմիրայի արվարձաններում: Ըստ գործակալության, այժմ ծանր մարտեր են ընթանում քաղաքի ծայրամասերում` հրետանու կիրառությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան մարտի 24-ին ողջունել է Պալմիրայի մի մասի ազատագրումը, հայտնում է ԻՆտերֆաքսը:

«Մի ամբողջ տարի Պալմիրան ամբողջ աշխահի համար Մերձավոր Արևելքը համակած մշակույթի ավերածության խորհրդանիշ էր: Հուշարձանների պայթեցումն ու գանձերի թալանը արժանացան համաշխարհային հանրության միահամուռ պախարակման»,-ասել է նա:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել էին Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթակամարը: Հաղթական կամաըը Պալմիրայի այցեքարտն է համարվում: Այն դասվում է մ.թ.ա II դարին: Հաղթակամարը գտնվում էր անտիկ քաղաքի գլխավոր առևտրային փողոցի սկզբնամասում: Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

Ընթերցեք նաև. Սիրիական զորքերն ազատագրել են Պալմիրայի արևմտյան մասը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---