Հայաստան այցելությունների ամրագրումը ռուս զբոսաշրջիկների կողմից աճել է 20-50%-ով28 մարտի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Դեպի Եգիպտոս և Թուրքիա զբոսաշրջային հոսքի գրեթե դադարեցման պայմաններում ռուս զբոսաշրջիկներն այլընտրանք են որոնում, հաճախ, ընտրություն կատարելով հօգուտ Անդրկովկասի երկրների: Վաղ ամրագրման շրջանում տուրօպերատորների ու ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների շրջանում Անդրկովկասի երկրներ, այդ թվում Հայաստան այլցելություն ծրագրողների թիվն աճել է 50 %-ով, հայտնում է «Կոմերսանտը»: ԱՊՀ երկրների հանդեպ հետաքրքրության աճ է արձանագրել նաև «Ինտուրիստի» վաճառքների գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը` նշելով, որ դեպի Հայաստան պահանջարկն աճել է 3 անգամ, սակայն դեռևս խոսք չի գնում շուկայի համար զգալի ծավալների մասին: Միտումը նկատելի է նաև ինքնուրույն ամրագրումների շուկայում: DaTravel.com-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դեպի Երևան ամրագրված տոմսերի քանակը մեկ տարում 2,9%-ից հասել է 9,5%: Ավիաուղևորությունը դեպի Երևան Մոսկվայից ամռան շրջանում էժանացել է 39%` կազմելով 6,5 հազար ռուբլի: «Սվյազնոյ թռեվելի» տնօրեն Ալեքսեյ Դորոշn ամրագրումների աճի միտումներով առանձնացրել է Բաթումը և Հայաստանը, որի պահանջարկն այս սեզոնում աճել է 20%-ով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսյան տոներին Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը: Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր: Ընթերցեք նաև. Երևանը մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջված ուղղություններից մեկը կլինի Երևանը 2016-ի ամենամատչելի ուղղությունների 10-ում է ռուս զբոսաշրջիկների համար Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |