Երևանը մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջված ուղղություններից մեկը կլինի

Երևանը մայիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջված ուղղություններից մեկը կլինի

PanARMENIAN.Net - Մայիսյան արձակուրդների ժամանակաշրջանում Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը:

Երևանն ամրագրումների աճի տեմպերով երկրորդ տեղում է. Առաջատարը Թբիլիսին է, այդ ուղղությամբ ամրագրումների թիվն աճել է 110%-ով: Երրորդ տեղում է Լարնական, ուր կմեկնի 50%-ով ավելի ուղեվոր, քան նախորդ տարվա ընթացքում, հայտնում է Aviaport-ը:

Ներռուսաստանյան ուղղություններից աճել է դեպի Սոչի, Մոսկվա և Կալինինգրադ ամրագրումների թիվը: Դեպի Արևմտյան Եվրոպա ամրագրումներն, ընդհակառակը, նվազել են. Դեպի Փարիզ հոսքը կնվազի 46%-ով, դեպի Միլան՝ 28%-ով, դեպի Բերլին՝ 29%-ով:

Երևանը ներառվել էր նաև ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում` ըստ Travel.ru տուրիստական սերվիսի: Հայաստանը հայտնվել է նաև երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան (2500 ռուբլի) երկրների ցանկում: Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---