Գաբրիելյան. ՀՀ-ի նախաձեռնությամբ ԵՏՄ-ն ու Իրանը կբանակցեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ29 մարտի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Այս մասին մարտի 29ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը։ Փոխվարչապետի խոսքով՝ նախաձեռնության հիման վրա ԵՏՄ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը, գրում է Panorama.am-ը: «Հարցերը մշակվում են։ Այնպես չէ, որ հարցը բարձրացնում ենք և առանց հետաքննելու ազդեցությունը տնտեսական ոլորտների, փոխհարաբերությունների վրա, ստորագրում ենք։ Բարդ պրոցես է, հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է Գաբրիելյանը։ ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին: Կարդացեք նաև՝ Փոխվարչապետ. ԵՏՄ անդամակցումից ի վեր ՀՀ-ից արտահանումը նվազել է, բայց ավելի բազմազան է դարձել Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |