«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկում Մխիթարյանին

«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկում Մխիթարյանին

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել է «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, հայտնում է Tert.am-ը:

Առաջարկվող նոր պայմանագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Պարբերականը նշում է նաև, որ առաջարկի մասին Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտնել է «Յուվենտուսին»: Դորտմունդի թիմի 10 համարն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ:

Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է լինելու Լոնդոնի «Արսենալի» համար: Միաժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի հետ», հայտնել է Gazzetta dello Sport պարբերականը:

2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, հայտարարել էր «Արսենալին» երկրպագելու մասին: «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա:

Ընթերցեք նաև. «Արսենալն» ու «Յուվենտուսը» պայքարում են Մխիթարյանին ձեռք բերելու համար (Հարցում)

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---