Stratfor 2016. Բաքուն էսկալացիայի կգնա ԼՂՀ և ՀՀ հետ սահմանին` տնտեսական դժվարությունները թաքցնելու համար

Stratfor 2016. Բաքուն էսկալացիայի կգնա ԼՂՀ և ՀՀ հետ սահմանին` տնտեսական դժվարությունները թաքցնելու համար

PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական վերլուծություններ իրականացնող Stratfor հետախուզական գործակալությունը հրապարակել է 2016թ. երկրորդ եռամսյակում սպասվելիք աշխարհաքաղաքական գործընթացների շարժընթացի կանխատեսումը, հայտնում է Panorama.am-ը:

Ադրբեջանը, փորձելով թաքցնել սեփական երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարին կացությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի հետ սահմանում կգնա ռազմական էսկալացիայի:

Այդուհանդերձ, ըստ Stratfor-ի, լայնամասշտաբ ռազմական գործողություններ դժվար, թե սկսվեն, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն ազդել երկու երկրի միջև ընթացող բանակցությունների վրա իրենց հեղինակավոր դաշնակիցների միջոցով:

Ըստ զեկույցի՝ Վրաստանը առաջիկա երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ կփորձի տնտեսական կապեր կառուցել՝ միաժամանակ ձգտելով ՆԱՏՕ-ից ավելի մեծ խոստումներ ստանալ Վարշավյան գագաթաժողովի նախօրեին, ինչը չի հաջողվի և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացն էլ ավելի կհեռանա վերջնանպատակից:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. ՊՆ. Ադրբեջանական ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք

ՀՀ ՊՆ. Ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի որոշումը կարող է հանգեցնել այդ կողմի համար անկանխատեսելի հետևանքների

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---