ՊՆ. Ադրբեջանական ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք

ՊՆ. Ադրբեջանական ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշակի մանրամասներ է հայտնել ապրիլի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք ընկած հատվածում: Խոցված ուղղաթիռը Մի-24/35 սերնդի էր:

Մի-35-ը Մի-24 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է: Ադրբեջանը ձեռք էր բերել 24 հատ Մի-35 ուղղաթիռ Ռուսաստանից 2010 թվականից հետո, ևս 12 հատ Մի-24 ուղղաթիռ գնվել էր Ուկրաինայից: Ուղղաթիռների որոշ թվաքանակ ադրբեջանական զինանոցում առկա էր անկախացումից ի վեր:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Կարդացեք նաև. Ադրբեջանը «Գրադ» է կիրառում. Սպանվել է 12-ամյա երեխա, ևս 2 երեխա վիրավորվել է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---