ՌԴ պաշտպանության նախարարը բանակցել է ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ

ՌԴ պաշտպանության նախարարը բանակցել է ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ, հայտնում է ՌԴ մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ «ապրիլի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահերթ հեռախոսազրույցներ է ունեցել իր պաշտոնակիցների` ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ: «Խոսվել է հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ միջոցների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---