ՄԽ համանախագահների հերթական հռետորական հայտարարությունը. Դատապարտում են ԼՂ-ում ուժի կիրառումը

ՄԽ համանախագահների հերթական հռետորական հայտարարությունը. Դատապարտում են ԼՂ-ում ուժի կիրառումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրջորեն մտահոգված են ղարաբաղյան հակամարտութան գոտում հրադադարի լայնածավալ խախտումների մասին հաղորդագրություններով և կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյսմ Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում ենք մարդկանց, այդ թվում քաղաքացիական անձանց, անիմաստ մահվան համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակն ու բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար:

«Նրանք հաստատում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա, և պատերազմը չի կարող ելք լինել իրավիճակից»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Վիեննայում ապրիլի 4-ին և ապրիլի 5-ին կգումարեն Մինսկի խմբի նիստ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար։

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև.Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների հետ

ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

.Բաքուն ընդունել է ադրբեջանցի 12 զինվորի, տանկի ու ուղղաթիռի կորուստը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---