Կիպրոսի ԱԳՆ. Բաքուն պիտի հարգի ստատուս-քվոն, Անկարան՝ չապակայունացնի իրավիճակը

Կիպրոսի ԱԳՆ. Բաքուն պիտի հարգի ստատուս-քվոն, Անկարան՝ չապակայունացնի իրավիճակը

PanARMENIAN.Net - Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ընթացող ռազմական բախումների վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ Կիպրոսի կառավարությունը հետևում է «Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) զինադադարի խախտմանը»:

«Մենք դատապարտում ենք ուժի կիրառումն ու հատկապես քաղաքացիականների զոհերը և պահանջում ենք Ադրբեջանից հարքել ստատուս-քվոն: Հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի, և Կիպրոսի կառավարությունը կարևորում է Մինսկի խմբի և եռանախագահների դերն այդ գործընթացում: Միաժամանակ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կապակայունացնեն իրավիճակը», - ասվում է հաղորդագրությունում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Կարդացեք նաև. «Հասցեական և համարժեք արձագանքեք». ՀՀ ԱԺ-ի կոչը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և միջազգային կառույցներին

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---