ՌԴ Դաշնային խորհրդի անդամ. Մոսկվան կարող է դադարեցնել Բաքվին զենքի վաճառքը

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ. Մոսկվան կարող է դադարեցնել Բաքվին զենքի վաճառքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային խորհուրդի անդամ, պաշտպանության և անվտանգության մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ Մոսկվան կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:

«Այն, ինչպես են նրանք օգտագործում այդ զենքը, մեզ բացարձակապես չի բավականացնում, և մենք իրավունք ունենք պահանջել, որոշակի ճնշում գործադրել», - ասել է նա, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ բախումների մասին:

«Իհարկե, ՌԴ-ն կարող է դադարեցնել զենքի վաճառնք Ադրբեջանին, եթե չդադարի կոնֆլիկտի էսկալացիան: Այս պահին ամենն, ինչ կատարվում է սահմանին, այսպես արտահայտվեմ, բավականին ագրեսիվ բնույթ է կրում», - ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:

«Աղբյուրները հայտնում են, որ կիրառվել է ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ» (հայկական կողմը խոցել էր համակարգը՝ խմբ.): Դա շատ ժամանակակից զենք է, կիրառվում է, երբ լուրջ հարձակողական օպերացիա է նախապատրաստվում», - ընդգծել է Կլինևիչը:

Նա հավելել է, որ Ադրբեջանին զինել դադարեցնելու հարցը պիտի բարձրացնի Պուտինը, քանի որ դա «բարդ պայմանագրային հարաբերությունների կոնգլոմերատ է, որոնցից ոմանք փակ բնույթ են կրում»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած:

Կարդացեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---