Օհանյան. Զոհված զինվորների ընտանիքներին աջակցություն է հատկացվում 6 ապրիլի 2016 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Զոհված զինվորների հուղարկավորության համար ընտանիքներին աջակցություն է հատկացվում օրենսդրական փաթեթի շրջանակում: Այս մասին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե Կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում ռազմական գործողություններում վիրավորվածներին ու զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու համար: «Մեր ուշադրության կենտրոնում են զոհվածների ընտանիքները: Գոյություն ունեցող կարգերի ու օրենսդրական փաթեթի շրջանակում հատկացնում ենք հնարավոր աջակցություն, ինչպես հուղարկավորության համար, այնպես էլ գերեզմանաքարերի ու գերեզմանի բարեկարգման հարցում: Եվ ԼՂՀ, և ՀՀ ՊՆ-ն առանձին աջակցություն ենք ցուցաբերում», - ասել է Օհանյանը: Նախարարն, անդրադառնալով վիրավոր զինվորներին աջակցություն ցուցաբերելու հարցին, նշել է. «Առաջին հերթին աշխատում ենք նրանց արագ ոտքի կանգնեցնել, բուժումը կազմակերպել: Եթե այստեղ ստացվում է, ապա ՀՀ-ում են բուժվում, եթե չստացվի, ապա օրենքի շրջանակում կկազմակերպենք բուժումն արտերկրում ըստ հնարավորության», - պարզաբանել է Օհանյանը: Նրա խոսքով՝ 2015-ի հուլիսին համապատասխան որոշում է ընդունվել ու տրամադրվող բոլոր օգնությունը կրկնապատկվել է: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: ՀՀ պաշտպանության նախարար. Թալիշն ու Նոր Սեյսուլանը ՊԲ վերահսկողության տակ են Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |