ՀՀ պաշտպանության նախարար. Թալիշն ու Նոր Սեյսուլանը ՊԲ վերահսկողության տակ են

ՀՀ պաշտպանության նախարար. Թալիշն ու Նոր Սեյսուլանը ՊԲ վերահսկողության տակ են

PanARMENIAN.Net - Կառավարությունն ապրիլի 6-ի նիստը մեկնարկել է ղարաբաղա-ադրբեջանական զիված ուժերի շփման գծում զոհված զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգերլով:

Այնուհետ կարճ ելույթով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում, հարավում և կենտրոնական հատվածում նախաձեռնությունը, վերահսկողությունը ԼՂՀ պաշտպանության բանակի կողմում է:

«Թալիշն ու Նոր Սեյսուլանը գտնվում են պաշտպանության բանակի վերահսկողության տակ ու պաշտպանության բանակի խորքում»,- ասել է Օհանյանը, գրում է ՍիվիլՆեթը:

Պաշտպանության նախարարը նաև նշել է. «Ադրբեջանի կողմից սանձազերծված գործուղություններն աննախադեպ էին ոչ միայն 1994-ի զինադադարից հետո, այլև Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ»:

Ըստ նախարարի, ադրբեջանական բանակում վարձկաններ ու ահաբեկիչներ կան, որոնք ագրեսիվ գործողություններ են իրականացրել: Միաժամանակ, նա նկատել է, որ ադրբեջանական կողմը կարելի է ասել՝ ոչնչի չի հասել ռազմավարական առումով, գրում է Aravot.am-ը:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կորուստների քանակը՝ համեմատած պաշտպանության բանակի կորուստների հետ, բազմակի էին, կարելի է ասել, 10 անգամից ավելի:

Օհանյանը նաև ասել է, որ Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը, և ձեռք է բերվել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն:

«ԼՂՀ պաշտպանության բանակի փոխօգնության պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունից կամավորական շարժմամբ, ինչպես նաև համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում, այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության ընդհանուր առմամբ ձևավորված դասավորվածությունը, պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են արձագանքելու ցանկացած գործողության, և կարող եմ ասել՝ դեռ ավելին»,- հայտարարել է պաշտպանության նախարարը, գրում է Tert.am-ը:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ,հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց սկսելու համար:

Կարդացեք նաև. Կորցրած դիրքերը վերադարձված են

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---