ԼՂՀ վարչապետի խոսնակ. Թալիշի և Մատաղիսի տարհանված բնակիչներն օգնություն են ստանում

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Թալիշի և Մատաղիսի տարհանված բնակիչներն օգնություն են ստանում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչներին:

«Քանի որ շատերին է հետաքրքրում այս թեման, տեղեկացնեմ, որ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն»,- գրել է Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա տեղեկացրել է, որ մասնավորապես, տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, և բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի և հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ուԹալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: Նա հայտնել է,որՄարտակերտում հնարավոր սեղմ ժամկետներում կսկսվեն վերականգնման աշխատանքները:

Բաբայան. Հայ ռազմագերիների մասին տեղեկություններ չունենք

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---