«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհի հետևանքով Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել 9 ապրիլի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը շարունակում է մարտական գործողությունները սիրիական Հալեպում և նրա արվարձաններում: Ականանետային գնդակոծության հետևանքով Շեյխ Մահսուդ թաղամասում զոհվել է 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել` 61-ը, հյատնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ ՊՆ կայքում հրապարակման վրա հղումով: Ապրիլի 9-ի տեղեկություններով, «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 400 գրոհային Աշրաֆիա թաղամասից գրոհ է ձեռնարկել քրդական դիրքերի ուղղությամբ: Անցած շաբաթվա ընթացքում Հաշտեցման կենտրոնի բուժաշխատողները բուժօգնություն են ցույց տվել 186 տեղաբնակի Համա և Դերաա գավառների 3 բնակավայրում: Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Հալեպի խաղաղ բնակիչների շրջանում թունավորումներ են եղել: Այդ տեղեկությունը հաստատել է սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: Թունավորումներ են եղել նաև քրդերի ինքնապաշտպանական խմբերի անդամների թվում: Քրդերը հայտնել են, որ գրոհայինների արկակոծումից հետո տարօրինակ հոտով դեղին գույնի ծուխ է բարձրացել: Կարմիր մահիկի բժիշկներից մեկը հայտնել է, որ տուժածները բողոքում են ցնցումներից, փսխումից` բոլոր ախտանիշները վկայում են քլորի միացություններով թունավորման մասին: Ապրիլի 6-ին Հալեպը գրոհել էր «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 1500 գրոհային, 3 տանկի և գնդացիրներով 20 ավտոմեքենայի աջակցությամբ: Այդ շրջանում են գտնվում քրդական աշխարհազորի դիրքերը: Զոհվել էր 18 խաղաղ բնակիչ, զոհվածների թվում կային նաև երեխաներ, 11 քուրդ աշխարհազորային, վիրավորվել է 36 մարդ: Ընթերցեք նաև. Գրոհայինները թունավոր գազով արկեր են օգտագործել Հալեպում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |