Գրոհայինները թունավոր գազով արկեր են օգտագործել Հալեպում 8 ապրիլի 2016 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հալեպի խաղաղ բնակիչների շրջանում թունավորումներ են եղել: Այդ տեղեկությունը հաստատել է սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: Թունավորումներ են եղել նաև քրդերի ինքնապաշտպանական խմբերի անդամների թվում: թունավորման փաստերը հաստատել է նաև Կարմիր մահիկի բժիշկներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քրդերը հայտնել են, որ գրոհայինների արկակոծումից հետո տարօրինակ հոտով դեղին գույնի ծուխ է բարձրացել: Կարմիր մահիկի բժիշկներից մեկը հայտնել է, որ տուժածները բողոքում են ցնցումներից, փսխումից` բոլոր ախտանիշները վկայում են քլորի միացություններով թունավորման մասին: Գազային գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը: «Այդ բախումների ժամանակ զինյալ խմբավորման բրիգադային առաջնորդներից մեկը Հալեպում կիրառել է նման դիմակայություններում արգելված զենք»,-ասվում է խմբավորման հայտարարության մեջ: Ինչպես հայտնել են «Ջեյշ ալ Իսլամի» ներկայացուցիչները, արգելաված զենք կիրառած բրիգադային հրամանատարին կանչել են զինվորական դատարան, որտեղ որոշվել է նրան պատժել, քանի որ նման զենքի կիրառումը հակասում է խմբավորման կանոնադրությանը: Քիմիական զենքի կիրառումը զինված հակամարտություններում արգելված է մի քանի միջազգային կոնվենցիաներով, մասնավորապես 1997թ. կոնվենցիայով, որին միացել է 190 պետություն: Սիրիան ստորագրել է փաստաթուղթը 2013-ին: Ընթերցեք նաև. Սիրիական բանակը սկսել է ազատագրել Էլ Քարյաթեն քաղաքը ԻՊ գրոհայիններից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |