ԼՂ փոխվարչապետ. Արցախն անցել է առօրյա կյանքին, կապահովենք կամավորների տունդարձը10 ապրիլի 2016 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած բախումներից հետո Արցախը անցել է իր առօրյա կյանքին: Այդ մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա նշել է, որ լարվածության օրերին Արցախում էին տարբեր նախաձեռնություններ, կամավորական ջոկատներ, աշխարհազորայիններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական դեմքեր: «Ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար»,- ընդգծել է նա: Աղաբեկյանի խոսքերով, հարկավոր է օգնություն`բանակի համար սպառազինություն ձեռք բերեու, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: «Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին: Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը», -շեշտել է Աղաբեկյանը ` խոստանալով նաև մոտ ապագայում հրապարակային խոսել զինված ուժերի մարտունակության վրա բացասական ազդեցություն ունեցող մի կարևոր գործոնի մասին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 49 զոհ ՊԲ-ից, 7 զոհված կամավոր, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Կարացեք նաև. Արցախի համար 3 օրում $2 մլն է հանգանակվել. Գումարը կուղղվի բացառապես զենքին Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |