Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:
85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից:
Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նախ բարձրացրել է 145 կգ, այնուհետ 151 կգ, սակայն երրորդ մոտեցում չունեցավ: Հրում վարժության ժամանակ Միրզոյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 181 կգ, հետո մոտեցավ 186 կգ-ին, որը նրան բարձրացնել չհաջողվեց: Երրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրացրել է 187 կգ ծանրաձողը, սակայն այն չհաշվվեց:
Երկամարտի 332 կգ արդյունքով նա C ենթախմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:
85 կգ քաշային կարգի A և B ենթախմբերում մասնակցում են 20 ծանրորդ:
Ապրիլի 13-ին կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը: