Քրդամետ կուսակցության առաջնորդ. էրդողանն անկայունության աղբյուր է Մերձավոր Արևելքում14 ապրիլի 2016 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահադդին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անկայունության աղբյուր է համարում Մերձավոր Արևելքի համար: Այդ մասին նա գրել է The New York Times-ում: ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ էրդողանը բողոքել էր, որ Վաշինգտոնը չի սատարում քրդերի դեմ իրենց պայքարին: Մինչդեռ քրդամետ կուսակցությունը միավորում է Թուրքիայի տարբեր ժողովրդների` թուրքերի, քրդերի, հայերի, ասորիների, եզդիների: Այն հիմնվել է որպես հարթակ երկրի բոլոր ժողովրդների համար, որոնք հանդես են գալիս ժողովրդավարության ընդլայնման օգտին, հայտնում է Gazeta.ru-ն: Պատգամավորը մեղադրել է Եվրոպային և ԱՄՆ-ին, որոնք համառորեն անտեսում են Էրդողանի հակաքրդական քաղաքականությունը: Նա կարծում է, որ եվրոպացիները լռում են, քանի որ հույս ունեն, որ կկարողանան պայմանավորվել Թուրքիայի հետ փախստականների հոսքը կասեցնելու հարցում, իսկ Վաշինգտոնը չի ցանկանում կորցնել ԻՊ պայքարում իր դաշնակցին: Ըստ Դեմիրթաշի, Էրդողանը ճնշում է խոսքի ազատությունը Թուրքիայում, ստեղծում է ռեպրեսիվ անվտանգության ուժերի պետություն, անտեսում է օրենքը: Այս ամենը ավելի հավանական է դարձնում ծայրահեղականացումն ու ներքին բախումները երկրում: Ավելի վաղ ՔԱԿ կին հրամանատարներից Բեսե Հոզաթը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի ֆաշիստ է, քան նախկին նախագահներ Քենան Էվրենը և Սուլեյման Դեմիրելը: Ընթերցեք նաև. Քուրդ առաջնորդ. Թուրքիան ֆաշիստական կոալիցիա է կառավարում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |