Քուրդ առաջնորդ. Թուրքիան ֆաշիստական կոալիցիա է կառավարում![]() 13 ապրիլի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՔԲԿ-ի (Քուրդիստան բանվորական կուսակցություն-PKK) կին հրամանատարներից Բեսե Հոզաթը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի ֆաշիստ է, քան նախկին նախագահներ Քենան Էվրենը և Սուլեյման Դեմիրելը: Հոզաթը, որը նաև «Քուրդիստանի համայնքների միություն» (KCK-ՔՀՄ) համանախագահն է, նշել է, որ Էրդողանն այդ հարցում որևէ սահման չի ճանաչում: Հոզաթը մասնավորապես ասել է. «Չիլլերը (Թուրքիայի վարչապետ 1993-96 թթ.), Դեմիրելը, Էվրենը եկան ու գնացին: Նրանք բոլորը ֆաշիստ էին, բռնապետական հակումներ ունեին և քրդերին թշնամի էին: Սակայն իրականում նրանցից որևէ մեկը Էրդողանի նման չէր: Ամեն մեկը մի սահման ուներ: Էրդողանը դա էլ չունի: Գիտակցությունը ծայրից ծայր ֆաշիստական է: Այս պահին Թուրքիան կառավարվում է սև և կանաչ ֆաշիզմի կոալիցիայի կողմից: Այդ իրավիճակը Թուրքիան մեծ քաոսի մեջ է գցել», թուրքական Birgün թերթին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը: Հոզաթը նշել է, որ նման իրավիճակում Թուրքիայում ոչ իրավունք է գործում, ոչ օրենք, իսկ քրդերի ապրելու առ ոչինչ է համարվում: «Այս առումով Էրդողանի և Դևլեթ Բահչելիի («Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ) մտածողության մեջ որևէ տարբերություն չկա: Երկուսով են երկիրը ղեկավարում, որպեսզի իրականացնեն ցեղասպանություն»,- ասել է Բեսե Հոզաթը: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |