ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 14-ին14 ապրիլի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում ապրիլի 14-ին կկայանա Հայոց ցեղասպանության սարսափների մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան։ Սցենարիստն ու ռեժիսորը Դիանա Անգելսոնն է, որը նաև նկարահանվել է ֆիլմում: Կինոժապավենի առանցքային կերպարը փոքրիկ հայ տղան է, ով վերապրելով Ցեղասպանությունը՝ կարողանում է փախչել ԱՄՆ ու դառնալ հաջողակ նկարիչ Latimes.com-ին հղումով գրում է Tert.am-ը։ ««Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմը պատկերում է այն իրականությունը, որի միջով ստիպված է եղել անցնել իր հայրենիքից վռնդված հայ ժողովուրդը։ Սակայն, միևնույն ժամանակ, այն հույսի, սիրո ու հավատի հզոր «մեսիջ» է»,- նշել է Անգելսոնը: Նա նաև մանրամասնել է, որ ինքն իրեն պարտավորված էր զգում այս թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ճանաչում է բազմաթիվ հայերի, որոնց նախնիների կրած տառապանքների պատմությունները ներկայացվելու կարիք ունեն: Ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն ամերիկահայ հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանն է: Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի» Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |