Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի»

Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի»

PanARMENIAN.Net - The Playlist ժամանցային պորտալը կանխատեսել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված «Խոստումը» ֆիլմը` առաջատար դերասաններ Օսկար Այզեքի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, կհայտնվի 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում, հայտնում է Tert.am-ը:

«Այս պահին ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն դա երկար չի տևի: Առաջին հերթին, այն սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմ է, որը համընկնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Երկրորդ, ֆիլմում նկարահանվում են առաջատար դերասաններ, որոնք խաղը արժանի է գնահատականի», - Asbarez-ը մեջբերում է կայքում հրապարակված կարծիքը:

«Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Այզեքի և օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմում հաստատվել էր անցյալ ամռանը: Ֆիլմում նկարահանվելու են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն և Անջելա Սարաֆյանը:

Նկարահանումներն սկսվել են անցյալ աշնանը` Իսպանիայի տարբեր քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի վերջին:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Այս առնչությամբ Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ինքը ևս մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս խոշոր կինոֆիլմի առիթով», - գրել է Թանկյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---