Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին»14 ապրիլի 2016 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն է հռչակվել: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը ոսկու է արժանացել երկամարտում: Պոկում վարժությունում նա զիջել է առաջին հորիզոնականը բելառուս Դարյա Պաչաբուտին: Ավդալյանը հայտարարել է, որ հաղթանակն Արցախի բանակինն է. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին: Մենք ձեզ հետ ենք», - ասել է նա: Նազիկ Ավդալյանը 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Հայ ծանրորդուհին 2011 թվականի հունվարին ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարից հետո, ինչը ստիպել էր նրան երկար ժամանակով ընդհատել կարիերան: 2015 թվականին նա վերադարձավ մեծ սպորտ ու մասնակցեց ծանրամարտի աշխարհի առաջնությանը և գրավեց 14-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ, Վանիկ Ավետիսյանը դարձել է փոքր բրոնզե մեդալակիր՝ բարձրացնելով 175 կգ: Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |