Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Ծանրորդ  Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Տղամարդկանց 77 կգ քաշային կարգում մասնակցում էին 10 մարզիկներ Ալբանիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Հայաստանից:

Պոկում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը բարձրացրել է միայն 160 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր արծաթե մեդալակիր: Իսկ Անդրանիկ Կարապետյանը նախ բարձրացրել է 165 կգ, այնուհետ 170 կգ և նվաճել է փոքր ոսկե մեդալ: Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել բարձրացնել 174 կգ-ը:

Հրում վարժության ժամանակ Կարապետյանը նախ հրել է 192 կգ, հետո` 197 կգ, սակայն չի բարձրացրել 200 կգ: Մարտիրոսյանը հրել է միայն 192 կգ: Նրան չի հաջողվել բարձրացնել 197 կգ:

Երկամարտի 367 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը նվաչել է արծաթե մեդալ երկամարտի 352 կգ արդյունքով:

Ապրիլի 14-ին պայքարի մեջ կմտնեն Աղասի Աղասյանը (85 կգ, B ենթախումբ) և Նազիկ Ավդալյանը (69 կգ, A ենթախումբ):

Ավելի վաղ, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտիարդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:

63 կգ քաշային կանանց մրցաշարին մասնակցում էին 10 մարզիկ Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Շվեդիայից, Լեհաստանից:

Պետրոսյանը պոկում վարժությունը սկսել է 90 կգ-ից, այնուհետ կարողացել է բարձրացնել 93 կգ, սակայն անհաջող ստացվեց 95 կգ մոտեցումը (պոկում վարժություն 5-րդ հորիզոնական): Հրում վարժությունը Պետրոսյանը սկսել է 108 կգ, երկրորդում՝ բարձրացրել է 111 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 114 կգ (հրում վարժություն 6-րդ տեղ): Այսպիսով, եկրամարտի 207 կգ արդյունքով Պետրոսյանը 5-րդ տեղն է գրավել:

Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը՝ ԵԱ փոքր բրոնզե մեդալակիր

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---