ՀԱՊԿ ԱԳ փոխնախարարները Երևանում կքննարկեն արտաքին քաղաքականության համակարգումը18 ապրիլի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երևանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմակերպության մամուլի ծառայության վրա հղումով: Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունները կնախագահի ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ որոշ հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաև անդամ պետությունների արտաքին քաղաքականության համակարգմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի և առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստին ապրիլի 15-ին հայտարարել էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Քննադատությունը լսելով՝ ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը իր խոսքում որևէ կերպ չի չանդրադարձել դրանց՝ պատմելով, թե այս տարիների ընթացքում ՌԴ-ն ու ՀՀ-ն ինչ լավ են գործակցել, քանի համալսարան են բացել: Նիստի շարունակությունը դռնփակ էր: Ընթերցեք նաև. ԱԺ պատգամավորը՝ ռուս գործընկերներին. Բաքվին վաճառված հարձակողական զենքը սպառնում է ՀԱՊԿ-ին Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |