«Ռոսատոմ». Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար դեռ հիմքեր չկան20 ապրիլի 2016 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հայկական նոր ատոմակայանի կառուցման համար տնտեսական հիմքեր դեռ չկան և նոր ԱԷԿ-ի շինարարությունից կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ ի հայտ գան նման հիմքեր: Այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը Երևանում կայացած Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմի» համատեղ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Նոր ատոմակայանի կառուցման շուրջ Հայաստանի կառավարության հետ բանակցությունները երբեք չենք դադարեցվել, մշտապես գտնվում ենք երկխոսության մեջ: Տեխնոլոգիական առումով, այո՛, հնարավոր է Մեծամորի հարթակում ևս մեկ բլոկ կառուցել: Առանցքային հարցն այն է, որ կառուցման համար հարկավոր է ապահովել տնտեսական այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով ծախսերը հետ բերել: Կարևոր հարց է Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը և հարակից երկրներ արտահանման հնարավորությունը: Միասին աշխատում ենք այս ուղղությամբ, և եթե տեսնենք, որ նման հնարավորությունների պատուհան է բացվել, հաճույքով կյանքի կկոչենք այդ նախագիծը: Տեղյակ եք, որ այս մասին ստորագրված է միջկառավարական համաձայնագիր, այն շարունակում է գործել, չեղարկված չէ և երբ հասկանանք, որ նոր ԱԷԿ-ի կառուցման համար տնտեսական հիմքեր կան, իհարկե, կփորձենք այդ նախագիծը կյանքի կոչել», - ասել է Կոմարովը։ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը 2015-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանում յուրաքանչյուրը 600 մՎտ հզորությամբ միանգամից երկու միջուկային ռեակտորի կառուցման հնարավորությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |