ԼՂՀ ԱԺ պատգամավորները հորդորում են օբյեկտիվ վերաքննել Հայրապետյանի գործը և նրան ազատ արձակել

ԼՂՀ ԱԺ պատգամավորները հորդորում են օբյեկտիվ  վերաքննել Հայրապետյանի գործը և նրան  ազատ արձակել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ` արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին Ռուսաստանում 4 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ:

ԼՂՀ խորհրդարանի պատգամավորական խմբակցություններն անհանգստությունն են հայտնում Հայրապետյանի ներկայիս առողջական ծանր վիճակի կապակցությամբ: Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նրա մոտ հայտնաբերված հիվանդությունների ցանկը (քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ), որը բանտային պայմաններում սպառնացող վտանգ է նրա կյանքի համար:

Նշվում է, որ հաշվի առնելով Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան:

«Լինելով հայրենասեր և իր ժողովրդի արժանավոր զավակ՝ Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել նաև հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդումը», - ասված է հայտարարության մեջ:

Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

ՀՀ ՄԻՊ-ը Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---