Ըմբիշ Ջուլֆալակյանն օլիմպիական ուղեգիր և բրոնզ է նվաճել, Մանուկյանը՝ ուղեգիր և արծաթ22 ապրիլի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր է նվաճել: Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ: 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով պարտվել է հունգարացի Պետեր Բաչիին: Վերջինս հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտերը երրորդ տեղի և ուղեգրի համար: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվել է Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դաևձել արծաթե մեդալակիր: Եզրափակիչ հասնելով նա արդեն նվաճել էր ուղեգիրը: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները: Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-ի բրոնզե մեդալակիր, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի, 2013-իբրոնզե մեդալակիր։ 2008 և 2012-ի Օլիմպիադաների մասնակից է, միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նա աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է։ Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |