Ցեղասպանության տարելիցին նվիրված ցույց՝ Ուրուգվայում23 ապրիլի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ի երեկոյան Ուրուգվայի հայ համայնքը ցույցի էր հավաքվել` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Արծարծվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թեման, հայտնում է Prensa Armenia-ն: «Մենք պայքարում ենք ժխտողականության և ստի դեմ: Մենք պետք է դադարենք ընկալել Հայոց ցեղասպանությունը որպես վաղեմի անցյալի փաստ, որը մենք հիշում ենք արցունքն աչքերին: Դա միայն մոռացության կարող է բերել: Եթե պատմությունը չեն պատմում, այն մեռնում է: Լռությունը ցեղասպանության հաղթանակն է»,-ասել են Ուրուգվայի երիտասարդ հայերը հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ երթից հետո, որն անցավ Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայով` Անկախության հրապարակից մինչև Մոնտեվիդեոյի քաղաքապետարան: «Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք այն խայտառակ աջակցությունը, որ ցուցաբերում է Թուրքիան Ադրբեջանին ի դեմս Էրդողանի: Դա 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվածի շարունակությունն է»,-ասել են երթի մասնակիցները: Ապրիլի 25-ին ցույցեր կլինեն նաև Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում: Ընթերցեք նաև. Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ Սենատն ու Համայնքների պալատը 1915թ. դեպքերը որակում են ցեղասպանություն Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |