ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանի կուրատորը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Իրաքում ԻՊ-ի գործողությունների հետ23 ապրիլի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի մշտական ցուցադրության կուրատոր Սթիվեն Լակերտը ապրիլի 23-ին Երևանում անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների Aurora Dialogues քննարկումների ժամանակ համեմատություն է անցկացրել 1915-ի Հայոց ցեղասպանության և Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների միջև։ «Իրաքում իրավիճակը ուսումնասիրելիս տեսնում ենք նմանություններ հայկական ցեղասպանության հետ, քանի որ օգտագործվում են նույն մեթոդները։ Իրաքի կառավարությունը և աշխարհազորայինները պետք է կանխեն փորքամասնությունների ոչնչացումը»,-ասել է նա, գրում է Tert.am-ը։ Լակերտը նշել է նաև, որ նման ճգնաժամերի մասին կարևոր է լայն հասարակությանը տեղյակ պահել։ «Գրվում են բազմաթիվ աշխատություններ, բայց դրանք միայն մասնագետների համար են, ոչ լայն հասարակության համար։ Օրինակ, որոշ երկրներում ցուցահանդեսներ են կազմակերպվում, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում փախստականների ճամբարներում, մենք ամեն օր հազարավոր այցելուներ ենք ունենում, սա լավ ձև է իրազեկելու մարդկանց»,-ասել է նա։ Թուրք գիտնական. Թուրքիայում ամեն մեկը պետք է գիտակցի Ցեղասպանության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |