Օհանյան. Ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին

Օհանյան. Ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Այն վայրագությունները, որ ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում են ցեղասպանության տարրերին: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում, հայտնում է Ա1+-ը:

Անդրադառնալով 4-օրյա մարտական գործողությունների դասերին` նախարարն ասել է, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ «բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար»:

Այն հարցին, թե արդյոք Արցախի որևէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը պատասխանել է. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը: Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին»:

Ապրիլի 23-ին լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածի՝ Մարտակերտի շրջանում, ավելացել են կրակոցների, ականանետերից կրակոցների թիվը, ասել է Օհանյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Սովորաբար, լարվածություն լինում է հիշարժան օրերին, երբ փորձում են ստուգել մեր զգոնությունը»,-նշել է նախարարը: «Այսօր առաջին գծում գտնվող ստորաբաժանումներն իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների»,-հայտնեց Ս.Օհանյանը: Անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը հայկական տանկ է խոցել, Օհանյանն ասաց, որ դա ադրբեջանական կողմի հերթական բացահայտ սուտն է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---