ԱԳ փոխնախարար. Ի՞նչ բանակցություններ կարող են տարվել, երբ կրակում են24 ապրիլի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Սեղանին այս պահին դրված են այն խնդիրները, որոնք վերաբերում են 1994 և 1995 թվականներին կնքված զինադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լրագրողների հարցին տարածքները հանձնելու հավանականության մասին լուրերին, հայտնում է Tert.am-ը: «Խոսքը վերաբերում է 2011 թվականին ԵԱՀԿ կողմից արված առաջարկություններին, այն է՝ դիպուկահարների հետ քաշումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, եթե անհրաժեշտ է, նաև սարքավորումների տեղադրումը: Մի խոսքով, շատ պարզ է: Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել»,- ասել է փոխարտգործնախարարը: Անդրադառնալով դիտարկմանը, թե կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջին օրերին անընդհատ խախտվում է՝ փոխարտգործնախարարը մանրամասնել է, որ կան երկու տիպի խախտումներ՝ խախտումներ, որոնք անընդունելի են, բայց վերջին շրջանում, կարծես, ավանդույթ են դարձել, և ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը եղավ ապրիլի 2-5-ը: «Ես պետք է հիշեցնեմ, որ 1994 թվականին կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրում գրված է, որ կողմերը եկան համաձայնության ոչ միայն կրակի դադարեցման հարցի վերաբերյալ, այլ վերջ տալու ռազմական գործողություններին: Ամեն դեպքում ո՛չ կրակի դադարեցման վերաբերյալ խախտումներն են ընդունելի, ո՛չ էլ ռազմական գործողությունների վերսկսումը»,- շեշտել է նա: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է: «Բնական է, որ այդ հարցում հայությունը՝ որպես ամենադաժան ցեղասպանությունը տեսած ազգ, պետք է լինի առաջին շարքերում»,-ասել է ՀՀ փոխարտգործնախարարը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |