Ըմբիշ Կետոևն օլիմպիական ուղեգիր է նվաճել՝ հասնելով եզրափակիչ24 ապրիլի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մոնղոլիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ուղեգիր է նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով հասել է եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ կմրցի ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովի հետ: 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և ուղեգրի համար, երրորդ տեղի համար պայքարում 0:11 հաշվով պարտվել է բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին: 86 կգ քաշային Շամիր Աթյանը 4:5 հաշվով պարտվել է իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվել է քառորդ եզրափակչում և լքել պայքարը: Նրանք բոլորը ուղեգիր չեն նվաճել: Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարին ուղեգիր է նվաճել 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: նույն մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նույնպես ուղեգիր է նվաճել: Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել: Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |