Վարչապետ. Բանակը սպառազինելու ֆինանսական խնդիր չունենք, գործընթացն առաջ է գնում24 ապրիլի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն բանակը սպառազինելու ֆինանսական խնդիր չունի: Այս մասինԾիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մենք որևէ ֆինանսական խնդիր չունենք մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա», - ասել է Աբրահամյանը։ Հարցին, թե սպառազինության հետ կապված պայմանագրերն ի՞նչ ընթացքի մեջ են, վարչապետը պատասխանել է. «Իրենց բնականոն հունով ընթանում են, մենք որևէ խնդիր չենք ունենալու»։ 2015-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին, որով Հայաստանը 200 միլիոն դոլարի արտահանման վարկ կստանա՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար: 2015-ի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է պայմանագիրը։ ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |