ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի

ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 15-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն ու պայմանավորվածություններն իրականացնելու մասին որոշման նախագծին:

Համաձայն նախագծի, ֆինանսների նախարարին հանձնարարվում է վերահսկել համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարումը:

ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվում է հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացըհամապատասխանում է նախատեսվածին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---