Հայրապետյանի առողջական վիճակն ապրիլի 24-ին վատացել է. Բանտի բուժկետում է25 ապրիլի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է մոսկովյան Բուտիրսկայա բանտում գտնվող հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Ճնշման բարձր տատանման պատճառով բարեգործը կորցրել է գիտակցությունը, տեղեկացնում է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը։ Մոսկվայի դատարանը հայազգի բարերար Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում: «Մեր աչքի առաջ տեղի է ունենում այն, ինչի մասին մեզ զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. առողջական նման վիճակում գտնվող մարդը չի կարող մնալ բանտում: Դա հակասում է բոլոր հիմնարար մարդասիրական օրենքներին: Հայրապետյանն այժմ գտնվում է Բուտիրսկայա բանտի բուժկետում, որտեղ նրա պայմաններն ավելի լավն են, քան խցում, սակայն դեռ հեռու է լիարժեք բժշկական խնամքից, որը ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ տարածում է գտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը: Բաց նամակի տակ արդեն իր ստորագրությունն է դրել ավելի քան 100 հազար մարդ։ «Այս հիվանդ մարդը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առաջ: Լինելով ակտիվ քաղաքացի՝ նա ամեն կերպ աջակցել է զարգացման տարբեր ծրագրերի: Հայրապետյանը հսկայական ներդրում ունի ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր բարեգործական և սոցիալական նախագծերի նախաձեռնող է: Հայրապետյանին հարկավոր է ամենօրյա բժշկական խնամք, նման առողջությամբ նա պարզապես ողջ չի մնա բանտում: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասված է նամակում: ՀՀ ՄԻՊ-ը Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |