25  25.04.16 - Պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում Հալաբյան փողոցի վրա

Քաղաքապետարան. Հալաբյանից՝ Արզումանյան միջանկյալ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

Քաղաքապետարան. Հալաբյանից՝ Արզումանյան միջանկյալ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Մինչև վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում:

Ժամը 23:56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կա 2 զոհ:

Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Կարդացեք նաև՝ Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 7 տուժած (թարմացվում է)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---