ԱԱԾ-ն հերքում է ՀՀ քաղաքացու՝ ԻՊ-ին միանալու վերաբերյալ տեղեկատվությունը27 ապրիլի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հայտնած տեղեկատվությունը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից Հայաստանի քաղաքացի հավաքագրելու վերաբերյալ: 2013-2015-ին որոշ արաբական կայքէջերում և սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում ծնունդով ՀՀ-ից ոմն Եղիշե Կարապետյանի վերաբերյալ, որ իբր հանդիսացել էր «Իսլամական պետության» զինված ջոկատների մարտիկ և մարտական գործողությունների ժամանակ զոհվել էր Հալեպի արվարձաններում: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կրում է սադրիչ բնույթ, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: Ըստ Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի, որին փոխանցվել էր «Իսլամական պետության» 4600 մարտիկների անձնական տվյալներ, 2013-2014 թթ. ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամագրված ենթադրյալ 15.000 նոր անդամների թվում Հայաստանի 1 քաղաքացի է եղել: Ընդ որում, ըստ կենտրոնի տվյալների, նոր անդամներից ոչ մեկը Հայաստանում չի բնակվել: Բացի այդ, կենտրոնի զեկույցի համաձայն, վերոնշյալ ժամանակահատվածում կազմակերպությանն են միացել` Ադրբեջանի 107 քաղաքացի, Թուրքիայի 212 քաղաքացի, Իրանի 10 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի: «Վեստ-Փոյնթի Հակաահաբեկչական կենտրոնի զեկույցը ՀՀ ԱԱԾ-ում ուսումնասիրվել է: Տվյալներ այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում անդամակցում են ՀՀ քաղաքացիներ մեր կողմից չեն ստացվել», - հայտնել է ԱԱԾ-ն: Նաև նշվել է, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում միջազգային գործակցության շրջանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին բացահայտելու և նրանց գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Նշված գործընթացը իրականացվում է ՀՀ ահաբեկչակչության դեմ պայքարի համապատասխան օրենսդրության՝ այդ թվում նշված ոլորտին վերբերվող միջազգային պայմանագրերի շրջանակում, որոնց մասնակիցն է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |