Զեկույց. ՀՀ 1 և Ադրբեջանի 107 քաղաքացի միացել է ԻՊ-ին երկու տարվա ընթացքում

Զեկույց. ՀՀ 1 և Ադրբեջանի 107 քաղաքացի միացել է ԻՊ-ին երկու տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - Ըստ Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի, Հայաստանի 1 քաղաքացի է եղել 2013-2014 թթ. ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամագրված ենթադրյալ 15000 նոր անդամների թվում: Ըստ տվյալների, նոր անդամներից ոչ մեկը Հայաստանում չի բնակվել:

Բացի այդ, վերոնշյալ ժամանակահատվածում կազմակերպությանն են միացել` Ադրբեջանի 107 քաղաքացի, Թուրքիայի 212 քաղաքացի, Իրանի 10 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի:

Տվյալների վերլուծությունն ու ԻՊ հազարավոր գրառումների վերծանումը ցույց են տվել, որ գրոհայիններին է միացել մոտ 70 ազգության ներկայացուցիչ, հայտնում է AFP-ն:

Նոր անդամների տարիքը տատանվում է 12-70-ի սահմանում, թեև միջին տարիքը 26 կամ 27 տարեկան է, գրում է AFP-ն: Նրանցից միայն 400-ն է եղել 18-ից փոքր: Առավելագույն թվով նորակոչիկներ են անդամագրվել Սաուդյան Արաբիայից` 479 մարդ, Թունիսից` 559, Մարոկկոյից` 240, Թուրքիայից` 212, Եգիպտոսից`151 և Ռուսաստանից` 141: 49 մարդ անդամագրվել է Ֆրանսիայից, 38` Գերմանիայից, 30` Լիբանանից, 26` Մեծ Բրիտանիայից, 11` Ավստրալիայից, 7` Կանադայից, ԱՄՆ-ից ոչ ոք չի եղել:

Նրանցից 30%-ը ամուսնացած է, 61%-ը` ամուրի, 8% մասին նման տվյալներ չկան: «Նորակոչիկները հիմնականում լավ կրթված են, հատկապես ՄԱԿ տվյալների համեմատ այն երկրների վերաբերյալ, որտեղից նրանք անդամագրվել են»,-ասվում է զեկույցում:

PanARMENIAN.Net ը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով: Պատասխանն ակնկալվում է:

ԻՊ ավելի քան 11 հազար անդամների անձնական տվյալներն ամերիկյան NBC ալիքին է փոխանցել խմբավորման փախուստի դիմած անդամներից մեկը: Հեռուստաալիքը մոտ 4600 փաստաթուղթը փոխանցել է ԱՄՆ ռազմական ակադեմիայից անկախ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնին: Կենտրոնը հայտնել է, որ համեմատելով փաստաթղթերը, որոնք ստացել է NBC-ից համապատասխան կադրային հաշվառման հետ, որն առկա է ԱՄՆ ՊՆ-ում, նա կարող է հաստատել տվյալների մոտ 98 տոկոսի հավաստիությունը:

Կարդացեք նաև. Սիրիական Լաթաքիայում վերսկսվել են կատաղի մարտերը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---