ԶԼՄ-ներ. «Արսենալը» Մխիթարյանին ավելի քան $7.5 մլն տարեկան աշխատավարձ է առաջարկել29 ապրիլի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» շրջանցում է Թուրինի «Յուվենտուսին» Հայաստանի հավաքականի ու դորթմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում: Իտալական Tutto Mercato-ն գրում է, որ անգլիական ակումբը մոտ $32 մլն է առաջարկել Մխիթարյանի համար: «Բորուսիայի» ու «Արսենալի» բանակցությունները կարող են ավարտվել կարճ ժամանակում՝ «Յուվենտուսին» խաղից դուրս թողնելով: Անգլիական ակումբը փորձում է գերել Մխիթարյանին նաև բարձր աշխատավարձով: Ինչպես հայտնում է Bleacher Report-ը, Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ՝ ավելի քան $7.5 մլն տարվա ընթացքում: Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»: Կարդացեք նաև. Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |