Բակո Սահակյան. Ստեփանակերտը հրթիռակոծելու դեպքում կրակի կպատրաստեինք հեռահար հրթիռները29 ապրիլի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերըւ ռմբակոծելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքներից հետո Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհապաղ պատրաստվել են դեպքերի նման զարգացմանը: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հարցին, թե իսկապես Բաքուն կարո՞ղ էր իրականացնել Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքը, Սահակյանն ասել է. «Այլևս կասկածի տակ առնել նրանց նպատակները, կնշանակի, որ մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, վիրավորված երեխաները, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց տանը գնդակահարված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք գալիս էին գլխատելու մեզ բոլորիս: Հետևաբար, գտնում եմ, որ մենք պարտավոր ենք նրանց գործողություններին համարժեք որակումներ տալ և բոլոր հետագա միջոցառումներն իրականացնել՝ այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է նախագահը, գրում է Panorama.am-ը: «Իսկ եթե նրանք հրթիռակոծեին Ստեփանակերտը, իմ հրամանը կլիներ մեր բանակի հրամանատարին՝ կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը: Նման զարգացման դեպքում մեր պատասխանը կլիներ համարժեք»,-ասել է ԼՂՀ նախագահը: Ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Բաքվի կողմից հնչեցվող՝ Ստեփանակերտը հրթիռահրետակոծելու սպառնալիքներին: «Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...», - գրել էրՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում: Կարդացեք նաև՝ ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |