2050 թվականին Վրաստանում մոտ 1 մլն բնակիչ է մնալու 3 մայիսի 2016 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Դեմոգրաֆիկ իրավիճակի առկա միտման պահպանման դեպքում 2050 թվականին Վրաստանի բնակչությունը կկազմի 2016-ի բնակչության 28%-ը: Այդ մասին է հայտարարել Վրաստանի Դեմոգրաֆիական վերածնունդի հիմնադրամի նախագահ Թամար Չիբուրդանիձեն, հայտնում է «Ինտերֆաքսը»: Վրաստանում 2014-ին անցկացված բնակչության մարդահամարի արդյունքներով (չի անցկացվել Հարավային Օսիայում և Աբխազիայում) երկրի բնակչությունը 3,7 միլիոն է: Դա 642 հազարով պակաս է 2002 թ. մարդահամարի արդյունքներից: 2050- թվականին երկրի բնակչությունն, այսպիսով, կարող է կրճատվել մինչև 1.036 մլն: Չիբուրդանիձեն նշել է, որ երկրի բնակչությունը կրճատվում է ամենուրեք, բացի Թբիլիսիից: Մայրաքաղաքում է ապրում երկրի բնակչության կեսից ավելին: Ըստ տվյալների, Վրաստանի բնակչության 86,8%-ը վրացիներ են` 3,2 մլն, 6,3%-ը` ադրբեջանցիներ (233 հազար), 4,5%-ը հայեր (168 հազար), 0,7%-ը` ռուսներ (26,5 հազար): Կարդացեք նաև. 12 տարում Վրաստանի հայ համայնքը կրճատվել է 1/3-ով Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |