Հրադադարը Հալեպում խախտվել է. Կան զոհեր և վիրավորներ 5 մայիսի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Չնայած Հալեպում 48-ժամյա զինադադար էր հայտարարվել, զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ կրակ են բացել` խախտելով այն: Հրթիռակոծվել են Հալեպի Նոր գյուղ և Շահբաա շրջանները, հայտնում է Tert.am-ը Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի վրա հղումով: Կան զոհեր և վիրավորներ: Տարբեր աղբյուրներ հայտարարում են, որ քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել էր, որ Վաշինգտոնը պայմանավորվել է Մոսկվայի հետ Հալեպի գավառում կրակի դադարեցման վերաբերյալ` այդ ռեժիմն արդեն ուժի մեջ է մտել մայիսի լույս 5-ի գիշերը տեղական ժամանակով 12:00-ից: Սիրիայի բանակի հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ հրադադարը Հալեպում կսկսվի մայիսի լույս 5-ի գիշերը և կտևի 48 ժամ: Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Ընթերցեք նաև. Պետդեպ. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի ռեժիմը տարածել Հալեպի վրա` 48 ժամով Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |