Պետդեպ. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի ռեժիմը տարածել Հալեպի վրա` 48 ժամով 5 մայիսի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Վաշինգտոնը պայմանավորվել է Մոսկվայի հետ Հալեպի գավառում կրակի դադարեցման վերաբերյալ` այդ ռեժիմն արդեն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 12:00-ից: Ըստ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների, նշված շրջաններում գրանցվել է լարվածության նվազում` չնայած տեղերում շարունակվող մարտերի մասին հաղորդագրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայի բանակի հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ հրադադարը Հալեպում կսկսվի մայիսի լույս 5-ի գիշերը և կտևի 48 ժամ: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպի վերաբերյալ հրադադարի համաձայնեցման ժամանակ որոշվել են «դրա պարամետրերը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն փորձել է ներառել նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերը, սակայն այդ առաջարկը մերժվել է որպես անընդունելի: Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |