Թուրքիայում փակում են մի շարք խոշոր ԶԼՄ-ներ 6 մայիսի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում որոշում է կայացվել կասեցնել մի քանի խոշոր լրատվամիջոցների գործունեությունը: Որոշման համաձայն՝ «Ֆեզա» մեդիա հոլդինգին պատկանող «Զաման» թերթը և էլեկտրոնային պարբերականը, «Ջիհան» լրատվական գործակալությունը, «Քյուրե» հեռուստաալիքը և մի քանի այլ լրատվամիջոցներ մայիսի 15-ից կդադարեն գործել: Այս լրատվամիջոցները մարտ ամսից Ստամբուլի դատարանի որոշմամբ գտնվում էին պետական կառավարիչների վերահսկողության տակ, որոնց կողմից էլ կայացվել է որոշումը, գրում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ նմանատիպ գործընթացով փակվել էին մեկ այլ խոշոր մեդիա հոլդինգին՝ «Իփեք» խմբին պատկանող լրատվամիջոցները, որոնց թվում էին Bugün թերթը և հեռուստալաիքը, Millet թերթը և Kanaltürk ռադիոն և հեռուստաալիքը: Ապրիլի 30-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից` հիմնականում Zaman թերթի և Cihan գործակալության աշխատակիցները, այդ թվում արտերկրի թղթակիցները: Լրագրողներից մեկը հայտնել է, որ իրեն և իր գործընկերոջն աշխատանքից ազատել են մի հոդվածի հիման վրա, որով չի նախատեսվում փոխհատուցում և որի հիմնավորումն է`«ծառայողական պարտականությունների չարաշահում, կազմակերպության հեղինակությանը վնասում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |