Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից` հիմնականում Zaman թերթի և Cihan գործակալության աշխատակիցները, այդ թվում արտերկրի թղթակիցները:

Այդ մասին հայտնել է լրագրողներից մեկը: Նա ասել է, որ իրեն և իր գործընկերոջն աշխատանքից ազատել են մի հոդվածի հիման վրա, որով չի նախատեսվում փոխհատուցում և որի հիմնավորումն է`«ծառայողական պարտականությունների չարաշահում, կազմակերպության հեղինակությանը վնասում»:

«Անկարայում Cihan-ի գրասենյակի 25 լրագրողներից աշխատանքից ազատվել է 17-ը: Գործակալությունը եթե ամբողջովին չփակվի, ապա, առնվազն կհամալրվի կառավարամետ ԶԼՄ-ների աշխատակիցներով` ոմանք արդեն աշխատելու հրավեր են ստացել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել էր, որ երկրի Սահմանադրական դատարանը որոշել է ազատ արձակել թերթի 2 լրագրողին` այդպիսով «Թուրքիային դեմ որոշում» կայացնելով: Cumhuriyet օրաթերթի լրագրողները 2015-ի մայիսին հրապարակել էին MIT հետախուզական կազմակերպության տեսանյութը, որից պարզ էր դառնում, որ թուրքական բեռնատարները զենք են տանում սիրիացի ապստամբներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---